09/07/2021 11:13
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 140 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 226 135 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 140-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 217 490 (+109) մարդ, այս պահին բուժվում է 3000 (+34) մարդ:
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5645 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4540 (+4), իսկ այլ պատճառներով՝ 1105 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: