Արդարացում՝ «Անելիք» բանկին 92254 ԱՄՆ դոլարի վնաս պատճառելու գործով

25/02/2014 21:00

Արդարացում՝ «Անելիք» բանկին 92254 ԱՄՆ դոլարի վնաս պատճառելու գործով


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

2012 թ. օգոստոսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործով Լեյլա Գալստյանին և Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել իրենց լիազորությունները չարաշահելու համար, որի հետևանքով «Անելիք բանկ» ՓԲԸ-ին պատճառվել է 92254 ԱՄՆ դոլարի և 10.000 ՀՀ դրամի համարժեք գույքային վնաս:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2014 թ. հունվարի 21-ին արդարացման դատավճիռ է կայացրել այս գործով:

Լեյլա Գալստյանի շահերը դատարանում պաշտպանել է հայտնի փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Գ. Հակոբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս քրեական գործով պաշտպանությունը ստանձնել է դատական քննության փուլում և ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ իր համար պարզ է դարձել, որ Լեյլա Գալստյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է:

«Թեև գործը քննվում էր դատարանում, սակայն բողոքներ ներկայացրեցինք ՀՀ գլխավոր դատախազին, որից հետո մեղադրող դատախազը փոփոխվեց, իսկ նոր մասնակցող դատախազը օբյեկտիվ և անաչառ մոտեցում ցուցաբերեց և դատարանում հրաժարվեց ակնհայտ անհիմն մեղադրանքից, որի արդյունքում դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ»,- ասաց նա:

Ըստ մեղադրանքի՝ Լ. Գալստյանը և Լ. Գևորգյանը «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության «Շենգավիթ» մասնաճյուղի կողմից 250.000 ԱՄՆ դոլար գումարի վարկ ստանալու գործընթացի շրջանակում, «Անելիք Բանկ» ՓԲ ընկերությանը որպես գրավ առաջարկել է ընկերությանը չպատկանող 1000 տոննա թուջ, և 2011 թվականի մարտի 3-ին, բանկի և ընկերության միջև կնքվել է կոշտ գրավի պայմանագիրը և վարկային պայմանագրի հիմքով տրամադրվել է 248.959 ԱՄՆ դոլարի վարկը:

Փսատաբանը, անդրադառնալով 1000 տոննա թուջի գրավադրմանը, աասաց, որ Լեյլա Գալստյանը որևէ կերպ տեղյակ չի եղել այդ հանգամանքից, քանի որ վարկը ապահովված էր երկու անշարժ գույքով, որոնք լիովին բավարարում էին վարկի վերադարձելիությունը:

«Իսկ այն, որ բանկի կողմից պահանջվել է բացի անշարժ գույքը գրավ դնել նաև թուջ, ապա դա հավանաբար կատարվել է այն նպատակով, քանի որ դա եղել է ծրագրային վարկ և ըստ այդ ծրագրի պահանջվել է լրացուցիչ գրավ, մասնավորապես շրջանառու միջոցների տեսքով»,- ասաց նա:

Գ. Հակոբյանը այս գործով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված բողոք-միջնորդության մեջ նշել է.

«Մեղադրանք առաջադրելուց հետո վարույթն իրականացնող մարմինը, /այլ քննիչի կողմից/ հասկանալով, որ այս ձևակերպմամբ թեկուզ ձևական առումով անգամ վերագրվող արարքը չի համապատասխանում քրեական օրեսնգրքի որևէ հոդվածով սահմանված դիսպոզիցիայի հատկանիշին, 15.07.2013թ. առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին որոշում է կայացվում և Լեյլա Գալստյանին մեղադրանք է առաջադրվում նույն հանգամանքների վերագրմամբ, փոփոխելով որոշ գնահատողական հանգամանքներ, ձևականորեն վերագրվող արարքը նմանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի հիմնական հանցակազմի դիսպոզիցիային:

Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվում, թե իբր «Լեյլա Գալստյանը չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և ի հակառակ «Սոս Ստիմուլ» ՍՊ ընկերության շահերի, որը ծանր հետևանքներ է առաջացրել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության համար` այն է. 2013թվականի հունվարի 23-ի դրությամբ ընկերությանը պատճառվել է 92.254 ԱՄՆ դոլարի ու 10.000 ՀՀ դրամի համարժեք` ընդհանուր 37.413.462,76 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ամենատարրական իրավաբանական քննադատության չի դիմանում նշված մեղադրանքը, եթե իհարկե լինի օբյկետիվ և արդարացի մոտեցում:

Նախ սկսենք նրանից, որ վերը նշված հանգամանքները արտացոլված չեն վերագրվող մեղադրանքի էության մեջ և անհասկանալի է, թե վերագրվող որ հանգամանքներն են հնարավորություն տվել վարույթն իրականացնող մարմնին հանգելու նման հետևությունների:

Քրեական գործով հաստատված փաստ է, որ այն գումարը որը ստացվել է Անելիք բանկից, ամբողջությամբ ծախսվել է «Սոս-Ստիմուլ» ՍՊ ըննկերության գործունեության համար, այսինքն ամբողջությամբ ծախսվել է ընկերության նպատակների համար:

Անհերքելի փաստ է, որ նշված վարկային գործարքը և առհասարակ նշված իրավիճակում որևէ հանգամանք չի եղել ի հակառակ «Սոս Ստիմուլ» ՍՊԸ-ի շահերի, ինչպես նաև այդ գումարը չի ծառայել Լեյլա Գալստյանի անձնական շահերին: Բացի այդ, ինչպես նշեցինք, մեղադրանքի փաստերի շարադրանքում չկա որևէ հանգամանք, որը հնարավոր լիներ գնահատել և կատարել այնպիսի հետևություններ, ինչպիս կատարված է մեղադրանք առաջադրելու որոշումներում և մեղադրական եզրակացությունում:

Եթե որևէ մեկի թերացումը կամ չարաշահումը առկա է նշված իրավիճակում, ապա դա կարող է լինել բացառապես բանկի աշխատակիցը, որը պատշաճորեն չիրականցացնելով իր գործառություները կամ էլ դիտավորությամբ որպես գրավ է ձևակերպել գոյություն չունեցող թուջ, որը արտացոլված չի եղել «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ի հավեկշռում և ակնհայտ է եղել, որ այդպիսի ապրանք տվյալ ընկերությունը չի ունեցել և եթե նույնիսկ վերացականորեն ընդունենք, որ «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ի տնօրենը կամ աշխատակիցը ցանկանային անգամ այդպիսի ձևակերպում կատարեին, ապա բանկի աշխատակցի հիմնական գործառույթը կայանում է հենց դրանց ստուգումը և փաստաթղթային հիմնավորումների ճշգրտումը:

Հակառակ պարագայում խաթարվում է բանկի բնականոն գործունեությունը, որի համար պատասխանատու է ոչ թե վարկառուն, այլ բանկի տվյալ աշխատակիցը: Ընդ որում նախաքննության ակնհայտ կողմնակալությունը դրսևորվել է նրանում, որ փոխանակ բանկի աշխատակցին մեղադրանք առաջադրվի, դրա փոխարեն անհասկանալի պայմաններում անհիմն մեղադրանք է առաջադրվում Լեյլա Գալստյանին, իսկ նշված մեղադրանքի իրական սուբյեկտները քողարկվում են և գործի մի շարք հանգամանքներ խեղաթյուրվում է, որոշ անձնանց հովանավորելու և տարաբնույթ առավելություններ ընձեռելու նկատառումով»:

Գործի դատավարական նախապատմությունը

2012թ. օգոստոսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, ում այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաեւ վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) բանկային գործառնություններ իրականացնելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) հատկանիշներով:

Այս գործով Լեյլա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի 2013թ. մայիսի 09-ի որոշմամբ Լևոն Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով և 325 հոդվածի 1-ին մասով (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը:

2013թ. հուլիսի 15-ին Լեյլա Ռուդոլֆի Գալստյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով:

2013թ. հուլիսի 15-ին Լևոն Իշխանի Գևորգյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով և 325 հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:

1000 տոննա թուջը՝ գրավի կեղծ առարկա

Լեյլա Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա աշխատելով «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերությունում որպես մենեջեր և միևնույն ժամանակ հանդիսանալով փաստացի տնօրինչական գործառույթներ իրականացնող անձ, հիմնադիր տնօրեն Հրանտ Գևորգյանի լիազոր ներկայացուցիչ Լևոն Գևորգյանի հետ միասին, «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության «Շենգավիթ» մասնաճյուղի կողմից 250.000 ԱՄՆ դոլար գումարի վարկ ստանալու գործընթացի շրջանակում, «Անելիք Բանկ» ՓԲ ընկերությանը որպես գրավ առաջարկել է ընկերությանը չպատկանող 1000 տոննա թուջ, այսինքն` ներկայացրել է գրավի կեղծ առարկա, որի արժեքը կողմերի համաձայնությամբ որոշվել է 25.000.000 ՀՀ դրամ, ինչի հիման վրա, 2011 թվականի մարտի 3-ին, բանկի և ընկերության միջև կնքվել է կոշտ գրավի պայմանագիրը և վարկային պայմանագրի հիմքով տրամադրվել է 248.959 ԱՄՆ դոլարի վարկը:

Այսպիսով, Լեյլա Գալստյանը չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և ի հակառակ «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերության շահերի, որը ծանր հետևանքներ է առաջացրել «Անելիք Բանկ՚ ՓԲ ընկերության համար` այն է. 2013 թվականի հունվարի 23-ի դրությամբ ընկերությանը պատճառվել է 92.254 ԱՄՆ դոլարի ու 10.000 ՀՀ դրամի համարժեք` ընդհանուր 37.413.461,76 ՀՀ դրամի գույքային վնաս:

Լևոն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով և 325 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել այն արարքների կատարման համար, որ նա հանդիսանալով «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Հրանտ Գևորգյանի լիազոր անձն ու «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերության Վանաձորի ներկայացուցչության տնօրենը, ընկերության մենեջեր Լեյլա Գալստյանի հետ միասին, «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության «Շենգավիթ» մասնաճյուղից 250.000 ԱՄՆ դոլար գումարի վարկ ստանալու գործընթացի շրջանակում, «Անելիք Բանկ» ՓԲ ընկերությանը որպես գրավ առաջարկել է ընկերությանը չպատկանող 1000 տոննա թուջ, այսինքն` ներկայացրել է գրավի կեղծ առարկա, որի արժեքը կողմերի համաձայնությամբ որոշվել է 25.000.000 ՀՀ դրամ, ինչի հիման վրա, 2011 թվականի մարտի 3-ին, բանկի և ընկերության միջև կնքվել է կոշտ գրավի պայամանգիրը և վարկային պայմանագրի հիմքով տրամադրվել է 248.959 ԱՄՆ դոլարի վարկը:

Այդ նպատակով, Լևոն Գևորգյանը բանկում տվել է գրավոր, ընկերության կնիքով կնքված, կեղծ փաստաթուղթ հանդիսացող հայտարարություն և գնահատման ակտ այն մասին, որ իբրև թե գրավ է դնում ընկերությանը պատկանող, իրականում գոյություն չունեցող, 1000 տոննա թուջ` 25 000 000 դրամ արժեքով:

Լևոն Գևորգյանն օգտագործելով ակնհայտ կեղծ փաստաթուղթ, չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և ի հակառակ «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերության շահերի, որը ծանր հետևանքներ է առաջացրել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության համար` այն, 2013 թվականի հունվարի 23-ի դրությամբ ընկերությանը պատճառել է 92.254 ԱՄՆ դոլարի ու 10.000 ՀՀ դրամի համարժեք` ընդհանուր 37.413.361,76 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Լևոն Գևորգյանը, 2012 թվականի ապրիլի 10-ին, կատարել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթղթի կեղծիք:

Այսպես. հիշյալ օրը, Լևոն Գևորգյանը, Երևան քաղաքի Կիևյան փողոցի 17 շենքի 9/ա հասցեում գործող «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերության գրասենյակում, ընկերության մասնակիցների հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրության մեջ անձամբ կեղծելով կատարել է «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Հրանտ Գևորգյանի ստորագրությունը, որի հիման վրա իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կատարված համապատասխան գրանցմամբ, վերջինս ազատվել է ընկերության գործադիր մարմին ղեկավարի պաշտոնից ու նույն պաշտոնին է նշանակվել Ալբերտ Ստեփանյանը:

Դատախազը հրաժարվել է մեղադրանքից

Քրեական գործի դատաքննության փուլում մեղադրող Գ. Բաղդասարյանը հայտարարել է ամբաստանյալ Լեյլա Գալստյանին առաջադրված մեղադրանքից հրաժարվելու և Լևոն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ: Դատախազը հրաժարվել է մեղադրանքից հետևյալ պատճառաբանությամբ.

Քրգործով ձեռք բերված ապացույցներով հաստատված է, որ գործընթացի արդյունքում, որի շրջանակներում իր լիազորությունները չարաշահելու համար Լ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերությունը (որը փաստացի ղեկավարվել է Լեյլա Գալստյանի կողմից) ստացել է վարկ, այսինքն` վարկավորման գործընթացքը և դրա արդյունքները «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերության համար հանդիսացել են բարենպաստ արդյունք և վարկի տրամադրումը ՙՍոս Ստիմուլ՚ ՍՊ ընկերության շահերին հակառակ չի եղել:

Այսինքն, ըստ էության, Լ. Գալստյանն իր շահերն օգտագործել է ոչ թե հակառակ ընկերության շահերի, այլ` հօգուտ «Սոս Ստիմուլ» ՍՊ ընկերության:

Բացի այդ, քրեական գործով հաստատված է նաև, որ «Անելիք բանկից» ստացված վարկը երաշխավորված է եղել երկու անշարժ գույքով, որոնց լիկվիդացիոն արժեքները բավարար են եղել վարկը ամբողջությամբ մարելու համար:

Գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թուջի գրավադրման պահանջը առաջ է քաշվել որպես լրացուցիչ երաշխիք:

Այսինքն` Լեյլա Գալստյանն ի սկզբանե իմացել է, որ տրամադրված վարկը երաշխավորված է անշարժ գույքերով, որոնցից մեկն իրացված է և վարկի գումարի մի մասը վերականգնված է: Այս պայմաններում, երբ վարկի վերադարձելիությունն ամբողջությամբ երաշխավորված է, Լեյլա Գալստյանի գործողությունների արդյունքում «Անելիք բանկ» ՓԲԸ-ին չի պատճառվել վնաս և չէր էլ կարող պատճառվել այդ վնասը:

Հետևաբար մեղադրողը գտնում է, որ Լեյլա Գալստյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածով նախատեսված արարքի հանցակազմի օբյեկտիվ կողմի և նաև սուբյեկտիվ կողմի հատկանիշները բացակայում են, որովհետև Լեյլա Գալստյանն իմացել է, որ իր գործողություններով վնաս չի կարող պատճառվել:

Վերոգրյալից ելնելով մեղադրողը հայտարարեց Լեյլա Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին:

Մեղադրողը դատական քննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի հիման վրա ներկայացրեց նաև որոշում Լևոն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին, պատճառաբանելով հետևյալը.

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ գործընթացի արդյունքում, որի շրջանակներում իր լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Լ. Գևորգյանին, «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերությունը ստացել է վարկ` 250.000 ԱՄՆ դոլարի չափով: Վարկի տրամադրումը «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ի համար հանդիսացել է բարենպաստ արդյունք, քանի որ հնարավորություն է տվել զբաղվել առևտրային գործունեությամբ:

Հետևաբար, Լ. Գևորգյանի կողմից իր լիազորությունների իրականացումը չի հանդիսացել «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ շահերին հակառակ:

Բացի այդ քրեական գործով հաստատված է, որ «Անելիք բանկ»-ի կողմից «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ին տրամադրված վարկը երաշխավորված է եղել գրավադրված երկու անշարժ գույքերով, որոնց արժեքը բավարար էր տրամադրված վարկի գումարը վերականգնելու համար: Ընդ որում, գրավի առարկաներից մեկն արդեն իսկ իրացվել է բանկի կողմից: Փաստորեն, անկախ գրավադրված թուջի առկայությունից` տրամադրված վարկի վերադարձելիությունը եղել է երաշխավորված, այսինքն Լ. Գևորգյանի գործողությունների հետևանքով «Անելիք բանկ» ՓԲԸ-ին վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել:

Հետևաբար, Լևոն Գևորգյանի արաքում ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածով նկարագրված հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշները բացակայում են:

Միևնույն ժամանակ, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված է, որ Լևոն Իշխանի Գևորգյանը «Անելիք բանկ» ՓԲԸ-ի կողմից «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ի վարկավորման գործընթացքի շրջանակներում բանկ է ներկայացրել գրավոր, ընկերության կնիքով կնիքված, կեղծ փաստաթուղթ հանդիսացող հայտարարություն և գնահատման ակտ այն մասին, որ իբրև թե գրավ է դնում ընկերությանը պատկանող, իրականում գոյություն չունեցող 1000 տոնա թուջ 25.000.000 ՀՀ դրամ արժեքով:

Այսինքն` Լևոն Գևորգյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, Լ. Գևորգյանը 2012թ. ապրիլի 10-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցի 17 շենքի 9/ա հասցեում գործող «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ գրասենյակում, ընկերության մասնակիցների հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 1 արձանագրության մեջ անձամբ կեղծելով կատարել է «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Հրանտ Գևորգյանի ստորագրությունը, որի հիման վրա իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կատարված համապատասխան գրանցմամբ վերջինս ազատվել է ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնից և նույն պաշտոնում նշանակվել է Ալբերտ Ստեփանյանը:

Այսինքն` Լ. Գևորգյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով:
Լևոն Գևորգյանի կողմից նշված հանցագործությունները կատարելու հանգամանքը հաստատվում է իր` ամբաստանյալ Լևոն Գևորգյանի, վկաներ Հրանտ Գևորգյանի, Թամարա Դարբինյանի, Սոնա բեգլարյանի, Արթուր Ասատրյանի ցուցմունքներով, դատաքրեագիտական փորձաքննության թիվ 775 եզրակացությամբ և մեղադրական եզրակացության մեջ շարադրված այլ ապացույցներով:

Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրողը որոշում է կայացրել քրեական գործով ամբաստանյալ Լ. Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել և նրան նոր մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով` 2 դրվագով:

Դատարանը գտնում է, որ Լեյլա Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214 հադվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը հիմք է հանդիսանում ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Քննության առնելով Լևոն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին մեղադրողի միջնորդությունը (որոշումը), դատարանը գտնում է, որ մեղադրողն, ըստ էության, հայտարարում է ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքից հրաժարվելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով: Նման պայմաններում դատարանը գտնում է, այդ հոդվածով Լևոն Գևորգյանի նկատմամբ նույնպես պետք է կայացնել արդարացման դատավճիռ:

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածի դրույթներով դատարանը գտել է, որ ամբաստանյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են, ուստի պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալներ Լեյլա Ռուդոլֆի Գալստյանի և Լևոն Իշխանի Գևորգյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքների կատարման մեջ և այդ հոդվածով նրանք պետք է արդարացվեն` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառով:

Դատարանը միաժամանակ գտել է, որ ամբաստանյալ Լևոն Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով մեղադրանքի մասով քրեական գործի դատական քննությունը պետք է շարունակվի և առանձին լուծվի այդ մեղադրանքի հետագա ընթացքը, Լ. Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին պետք է վերացնել, իսկ Լ. Գևորգյանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցը` գրավը, պետք է թողնել անփոփոխ:

Նախորդող հրապարակումներ՝ Մեր օրերի «Մի կաթիլ մեղրը». Ինչպես զուգարանը հարևաններին հասցրեց դատարան

Օրենքի զոհերը». Ծովինար գյուղի բնակիչը առանց փաստաբանի հասել է արդարացման

Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

«Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է

«Օրենքի զոհերը». Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու

Պռոշյանի գյուղապետի սպանության գործ. Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞

«Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է

Հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:17 Փաշինյանի կուսակցությունը պատասխանել է Բագրատ Սրբազանին Այսօր, 21:15 Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է, բայց նաև քաղաքական, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 21:08 Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Այսօր, 20:56 Հանրապետության հրապարակն՝ այսօր․ Ֆոտոշարք Այսօր, 20:49 Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) Այսօր, 20:24 Ես գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան Այսօր, 20:12 «Կստիպենք»․ Սրբազանը ասաց՝ ինչ քայլեր են անելու՝ հասնելու համար Փաշինյանի հրաժարականին (Տեսանյութ) Այսօր, 20:06 Ավելի քան համոզված եմ՝ Բագրատ Սրբազանի հաշտության օրակարգը հաղթելու է ստի, կեղծիքի ու դավաճանության դեմ պայքարում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 19:59 Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ․ «Հայկական ժամանակ» Այսօր, 19:53 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Այսօր, 19:47 Բագրատ Սրբազանը Փաշինյանին հիշեցրեց հրապարակում հավաքվելու իր խոստումը և հրաժարականի համար ժամանակ տվեց՝ մինչև 20։00-ն Այսօր, 19:41 Ավանդական լուսանկար՝ Հայրենական պատերազմի մասնակից պապիկիս տարեդարձին. Սուրեն Պապիկյան Այսօր, 19:38 ՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին Այսօր, 19:30 Սպասում ենք պահանջի իրականացմանը․ Հուսամ՝ անցնցում կկատարեն․ Սրբազանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին Այսօր, 19:19 Միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագան․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 19:12 Տավուշը պայքարեց, մաքառեց, մեր ժողովուրդը ցույց տվեց, թե ինչքան արժանապատիվ է․ Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 19:07 Ուզում եմ որդիական խոնարհումով՝ ծնկած շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Ամենայն Հայոց հայրապետին․ Բագրատ Սրբազան Այսօր, 19:02 Թո՛ղ Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը. Գուրգեն Մելիքյան Այսօր, 18:54 «Հեռացի՛ր, հեռացի՛ր»․ Հանրապետության հրապարակում պահանջում են Փաշինյանի հրաժարականը Այսօր, 18:48 Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:43 Առաջին անգամ եմ տալու նրա անունը. Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու համար. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 18:30 Ոչինչ և ոչ ոք՝ ո՛չ երկնքում և ո՛չ երկրի վրա, չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:19 Հանրապետության հրապարակում համազգային հավաքը սկսվեց ՀՀ օրհներգով և Տերունական աղոթքով Այսօր, 18:04 Ջերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) Այսօր, 17:52 «Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան»․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:44 Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայտնի փոքրիկները Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:40 Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են երթի մասնակիցներին Այսօր, 17:26 Բագրատ Սրբազանին մոտեցավ և Շարժմանը զորակցություն հայտնեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը Այսօր, 17:20 «Հո դուք հողատո՞ւ չեք»․ ՔՊ-ականն՝ ընդդիմությանը Այսօր, 17:10 «Ժամանակն է փոփոխությունների»․ ԱԳ նախկին նախարարները, դիվանագետները, Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը ևս Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:05 Հայրենիքի ցավն է մարդկանց բերել այստեղ. Հրանտ Մարգարյան Այսօր, 16:58 Դեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակում Այսօր, 16:55 Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը Այսօր, 16:50 Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան Ոսկանյան Այսօր, 16:43 «Մարդիկ եկել են իրենց անհանգստությունը, մտահոգությունը հայտնելու ՀՀ իշխող ռեժիմի նկատմամբ, որը երկիրը բերել, հասցրել է այս ծայրահեղ կետին»․ Տիգրան Աբրահամյանը Հանրապետության հրապարակում է Այսօր, 16:37 ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել Այսօր, 16:32 Ոստիկանապետը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց թույլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի Այսօր, 16:20 Իշխանափոխությունից հետո սահմանազատմանը մասնակցած մարդիկ կանգնելու են պատասխանատվության առաջ․ Չալաբյան Այսօր, 16:13 Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում՝ դադարեցրեք ապօրինություններ գործելը․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:11 Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Այսօր, 16:01 Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան Այսօր, 15:32 Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Այսօր, 15:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ Այսօր, 15:00 Արմավիրում Տիգրանը դաշտում կարիքներն է հոգացել, ինչը զայրացրել է մեկ այլ քաղաքացու. դիտողություն է արել, ապա՝ կրակել Այսօր, 14:39 Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են 08/05/2024 23:03 Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը 08/05/2024 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան 08/05/2024 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան 08/05/2024 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը