ԴԱՀԿ-ի Լոռու մարզի բաժնի պետն արդարացվել է

04/03/2014 21:00

ԴԱՀԿ-ի Լոռու մարզի բաժնի պետն արդարացվել է


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թ. հուլիսի 7-ին արդարացման դատավճիռ է կայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզի բաժնի պետ Արմեն Հարությունյանի նկատմամբ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Արմեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ նա աշխատելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ԼՄ բաժնի պետ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք է դրսևորել իր պարտականություններին, էական վնաս է պատճառել անձի օրինական շահերին, իսկ քաղաքացուն ապօրինի բնակարանից զրկելն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ԼՄ բաժնի հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանին: Ըստ Ա. Շախկուլյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի, էական վնաս է պատճառել անձի օրինական շահերին, իսկ քաղաքացուն ապօրինի բնակարանից զրկելն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ Մասի (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Արտակ Շախկուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 Հոդվածի 2-րդ Մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Ա. Շախկուլյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ա. Հարությունյանին՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Գործի դատավարական նախապատմությունը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Կ. Կարապետյանի 03.07.2012 թ. որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի կողմից պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու միջոցով պարտապան Վարդան Հովհաննիսյանին ծանր հետևանքների առաջացմամբ 7.289.000 ՀՀ դրամի էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազի 03.07.2012 թ. գրությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նախաքննություն կատարելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանի 04.07.2012 թվականի որոշմամբ թիվ 61203412 քրեական գործն ընդունվել է վարույթ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանի 23.07.2012 թվականի որոշմամբ Արտակ Շախկուլյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող, հանդիսանալով պաշտոնատար անձ, այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերի, այն է` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. օգոստոսի 11-ի ԼԴ/0212/02/10 կատարողական թերթի հիման վրա 2010թ. հոկտեմբերի 15-ին հարուցած կատարողական վարույթի իրականացրած կատարողական գործողությունների ընթացքում, խախտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, ֆիզիկական անձանց շարժական գույքի վրա առաջին հերթին բռնագանձում տարածելու փոխարեն պարտապան Վարդան Հովհաննիսյանից հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 249.766 դրամ բռնագանձելու նպատակով պարտապանին պատկանող կահույքի, «ՌԱՖ 2203» մակնիշի ավտոմեքենայի և այլ շարժական գույքերի առկայության պայմաններում բռնագանձումը տարածել է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի` Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանի վրա, որը 7. 289. 000 դրամ գնահատելուց հետո 09.01.2012թ. հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացրել է 3.278.061 դրամով, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի օրինական շահերին, իսկ քաղաքացի Վարդան Հովհաննիսյանին ապօրինի բնակարանից զրկելը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.07.2012 թվականի որոշմամբ Արտակ Շախկուլյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանք երկու ամիս ժամանակով:

Նույն դատարանի 11.09.2012 թվականի որոշմամբ Արտակ Շախկուլյանին նախնական կալանք տակ պահելու ժամկետը երկարացվել է 15 օր ժամանակով, մինչև 2012 թվականի հոկտեմբերի 06-ը:

Դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ հաստատված է համարում, որ գործով տուժող Վարդան Հովհաննիսյանի, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և կահույքի վաճառքով զբաղվող Ա/Ձ Վ. Սիրունյանի միջև 2008 թ. փետրվարի 21-ին կնքվել է տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի և դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման եռակողմ պայմանագիրը, ըստ որի` Վ. Հովհաննիսյանը գնել է 700.000 դրամ արժողության ննջասենյակի կահույք, դրա դիմաց որպես կանխավճար բանկին վճարելով է 140. 000 դրամ, իսկ մնացած 560.000 դրամը պարտավորվել է վճարել կողմերի միջև սահմանված ժամանակացույցին համապատասխան:

2009 թվականի հուլիսի 02-ին Վ. Հովհաննիսյանը թույլ է տվել վճարման կետանց, որի պատճառով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն 2010 թվականի մարտի 23-ին հայցով դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Վ. Հովհաննիսյանից գումարի պարտքը բռնագանձելու պահանջով:

Դատարանի 2010 թվականի հուլիսի 07-ի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն: Դատարանը վճռել է «Վարդան Սաշայի Հովհաննիսյանից հօգուտ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել ընդամենը 249.766 դրամ, որից 209.000 դրամը կազմում է 21.02.2008թ. կնքված տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի և դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրի ժամկետանց վարկի պարտքի, 15,869 դրամը` տոկոսների, 20.000 դրամը` ժամկետանց վարկի տուժի, իսկ 4,897 դրամը` պետական տուրքի գումարները»:

Դատարանը վճռել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայանելու օրվանից վարկի մնացորդի 209. 000 դրամ գումարին հաշվեգրել տոկոսներ, տարեկան 13 տոկոս տոկոսադրույքի չափով, մինչև պարտավորության դադարման օրը և բռնագանձումը առաջին հերթին տարածել գրավադրված գույքի` «ննջասենյակի կահույքի» վրա:

Այս վճռով դատարանի կողմից 2010 թ. օգոստոսի 11-ին տրված թիվ կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող, գործով ամբաստանյալ Արտակ Շախկուլյանը իր 2010 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ հարուցել է թիվ 06-2379 կատարողական վարույթը` դատարանի վճռով որոշված գումարները բռնագանձելու և բռնագանձումը առաջին հերթին գրավադրված կահույքի վրա տարածելու մասին և նույն օրը կայացրել որոշումներ պարտապան Վ.Հովհաննիսյանի շաժական և անշարժ գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին:

Կատարողական գործողությունների ընթացքում ամբաստանյալ Շախկուլյանը գրավոր հարցումներով պարզել է պարտապան Վ.Հովհաննիսյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված գույքի կազմը:

Ըստ կատարված հարցումների արդյունքների` Վարդան Հովհաննիսյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է բնակարան, որը գտնվում է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 59/2 շենքի թիվ 19 հասցեում, ՙՌաֆ 2203՚ և ՙՎԱԶ 2106՚ մակնիշի ավտոմեքենաներ:

Հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի պահանջով Վ. Հովհաննիսյանը լրացրել է «պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին» հայտարարագիր, որտեղ նա նշել է միայն սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի և «ՌԱՖ 2203» մակնիշի ավտոմեքենայի մասին: Իր ունեցած այլ գույքերի կամ դրամական միջոցների մասին նա հայտարարագրում չի նշել, իսկ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վերաբերյալ առանձին գրավոր բացատրությամբ հայտնել է, որ դեռևս 2006 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին առուվաճառքի պայմանագրով այն վաճառել է, սակայն ավտոմեքենայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունի և առուվաճառքի պայմանագրի պատճենը չի պահպանել:

Ամբաստանյալ Արտակ Շախկուլյանը ձեռնամուխ լինելով կատարողական թերթով առաջինը բռնագանձման ենթակա կահույքի վրա բռնագանձում տարածելու կատարողական գործողություններին, առանց պարտապան Վ. Հովհաննիսյանի բնակարան այցելելու և պարզելու գրավադրված կահույքի առկայությունը կամ բացակայությունը, 2010 թ. հոկտեմբերի 25-ին ձևականորեն կազմել է ակտ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին և գոյություն չունեցող կահույքը գնահատելով 370.000 դրամ, որոշում է կայացրել այդ գույքի ուղղակի վաճառքի մասին:

Այնուհետև կահույքը չվաճառվելու պատճառաբանությամբ պարբերաբար սահմանելով գույքի ուղղակի վաճառքի նոր գին, կահույքի արժեքը 2011 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ գնահատվել է 16.271 դրամ և այն 2011 թվականի դեկտեմբերի 14-ին պարտապան Վարդան Հովհաննիսյանի հետ պայմանավորվածության համաձայն նրանից նախապես վերցրած 60 հազար դրամ գումարի դիմաց ձևակերպել է նրա հորեղբոր կնոջ անվամբ, որպես ուղղակի վաճառք և նշված գումարը ուղղել Վ.Հովհաննիսյանի պարտքերի մարմանը:

Մինչդեռ ամբաստանյալ Արտակ Շախկուլյանը, որպես հարկադիր կատարող, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան պարտավոր լինելով ճշգրիտ և ժամանակին կատարել ՀՀ Սահմանադրության, օրենքների և իրավական ակտերի պահանջները և ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները, ինչպես նաև նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար, անհրաժեշտ կատարողական գործողություններ չի ձեռնարկել դատական ակտը ժամանակին կատարելու ուղղությամբ, որի հետևանքով այն չի կատարվել մինչև 2012 թվականի հունվար ամիսը:

Մասնավորապես` կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարող Ա. Շախկուլյանը պարտապան Վարդան Հովհաննիսյանի տնտեսությունում առկա շարժական գույքի գույքագրում չի կատարել, չի արձանագրել նրա բնակարանում առկա հյուրասենյանի, ննջասենյակի և խոհանոցի կահույքները և օրենքով նախատեսված կարգով բռնագանձման ենթակա այլ գույքերը, դրանց, ինչպես նաև Վարդան Հովհաննիսյանին պատկանող` սարքին վիճակում գտնվող «ՌԱՖ 2203» մակնիշի ավտոմեքենայի առկայության պայմաններում միջոցներ չի ձեռնարկել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգով բռնագանձումը առաջին հերթին պարտապանի շարժական գույքի վրա տարածելու համար: Ավելին` 2010թ. հոկտեմբերի 25-ի թվագրությամբ կազմել է ՙՌԱՖ 2203՚ մակնիշի ավտոմեքենայի անսարք և ապակոմպլեկտավորված վիճակում գտնվելու մասին կեղծ տեղեկանք, այն համարելով բռնագանձման ոչ ենթակա:

Պարտապան Վարդան Հովհաննիսյանը անձնապես շահագրգիռ չլինելով դատական ակտի հարկադիր կատարման մեջ, կամովին չի վճարել գումարի պարտքը և տեսնելով նաև հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի իր ունեցած շարժական գույքերի վրա բռնագանձումներ չիրականացնելու անգործությունը, Արտակ Շախկուլյանի որոշումները, գործողությունները կամ անգործությունը օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել ոչ վերադասության և ոչ էլ դատական կարգով:
Բավարար չափով շարժական գույքերի առկայության պայմաններում, հարկադիր կատարող Ա. Շախկուլյանը ավելի քան մեկ տարի չի կատարել դատական ակտի պահանջը:

Այնուհետև դատական ակտի հարկադիր կատարումը տևական ժամանակ չապահովելու համար վերադասի կողմից չպատժվելու և բռնագանձումն ամեն կերպ իրականացնելու միջոցով ղեկավարության մոտ բարի համբավ ձեռք բերելու անձնական շահագրգռվածություններից ելնելով, Արտակ Շախկուլյանը իր պաշտոնեկան դիրքը օգտագործելով հակառակ ծառայության շահերի և չարաշահելով է իր պաշտոնեկան դիրքը՝ որոշում է կայացրել Վ. Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 7. 289. 000 դրամ գնահատված անշարժ գույք հնդիսացող Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառելու մասին, որը 2012թ. հունվարի 9-ին 3. 278. 061 դրամով իրացվել է Երևան քաղաքի բնակչուհի Մանուշակ Ազարյանին:

Բնակարանի չհիմնավորված վաճառքի հետևանքով էական վնաս է պատճառվել տուժող Վարդան Հովհաննիսյանի օրինական շահերին, ոտնահարվել ու խախտվել են նրա իրավունքները, այդ թվում նաև սեփականության իրավունքը, անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, որը արտահայտվել է նրանում, որ Վարդան Հովհաննիսյանն ապօրինի զրկվել է իր սեփական բնակարանից:

Միաժամանակ պաշտոնատար անձ հանդիսացող դատական ակտերի հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի նման գործելակերպով խաթարվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հեղինակությունն ու բարի համբավը:

Վարդան Հովհաննիսյանը 2012 թվականի հունվարի 24-ին իմանալով իր բնակարանի հարկադիր էլեկտրոնային վաճառքի մասին նույն օրը պարտքի գումարը ամբողջությամբ վճարել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին և միայն այդ ժամանակ սկսել գրավոր բողոքներ ներկայացրել հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի գործողությունների և որոշումների դեմ:

 Ապացուցների հետազոտում և գնահատում

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արտակ Շախկուլյանը թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր դատավարական կարգավիճակից, ինչպես նաև քրեական գործի նախաքննության ժամանակ որպես մեղադրյալ հարցաքննվելիս, այնպոս էլ դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալ:
Նախաքննության ժամանակ որպես վկա և որպես կասկածյալ տուժող Վարդան Հովհաննիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Արտակ Շախկուլյանը հայտնել է, որ պարտապանին այլ գույք պատկանելը պարզելու համար կատարել է հարցումներ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ՀՀ ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման և քննական բաժին: Կատարված հարցումներից պարզվել է, որ պարտապանի անվամբ Վանաձոր քաղաքում սեփականության իրավունքով գրանցված է բնակարան, «Վազ 2106» և «ՌԱՖ 2203» մակնիշի ավտոմեքենաներ:

Քանի որ պարտապանի գույքի գինը նվազել և իրացվել է ուղղակի վաճառքով, կատարողական վարույթի հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով լուծելու համար պարտապանին բազմաթիվ անգամ զանգահարել է, որպեսզի նա կատարի կատարողական թերթի պահանջը: Վերջինս պատճառաբանել է, որ աշխատանք չունի և գումար չի կարողանում հայթայթել:
Նկատի ունենալով, որ «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան իրենից արժեք չի ներկայացրել ինքը որպես հարկադիր կատարող իրավասու է եղել օրենքի համաձայն գնահատել շարժական գույքը և գտել, որ դա բավարար չէ կատարողական վարույթի ընթացքը և կատարողական թերթի պահանջը կատարելու համար:

Պարտապան Վարդան Հովհաննիսյանին տեղեկացրել է, որ գումարը վճարի, միաժամանակ հայտնելով, որ նրան պատկանող բնակարանը ներկայացվել է ապրանքագիտական փորձաքննության` գնահատելու համար: Նրան պատշաճ կերպով ուղարկել է որոշումը: Փորձագիտական եզրակացություն կազմելու համար վերջինիս բնակարանը լուսանկարվել է փորձագետի կողմից:
Բնակարանի գնահատման վերաբերյալ ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը բաժնի պետի կողմից իրեն մակագրվելուց հետո, զանգահարել և Վարդան Հովհաննիսյանին հրավիրել է ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժին, բացատրել, որ բնակարանը պետք է ներկայացվի հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որ որոշմանը նա գրավոր ծանոթացել է և ստորագրել: Պարտապանի բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվելու մասին տեղեկացել է բաժնի պետից:
Մի քանի օր հետո Վարդան Հովհաննիսյանը գնացել է իր մոտ, որպեսզի պարտքի գումարը վճարի, սակայն նրան տեղեկացրել է, որ բնակարանը վաճառվել է: Բնակարանի վաճառքից հետո գնորդի հետ կնքել է պայմանագիր` օրենքով սահմանված կարգով:

Բռնագանձման ենթակա մնացորդ գումարը փոխանցվել է բանկին, ինչպես նաև մարվել է պարտապանի վերաբերյալ հարուցված ալիմենտային վարույթով պարտքը, իսկ մնացած գումարը գտնվում է դեպոզիտ հաշվում:

«ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկանքը կազմել է առանց պարտապանի մասնակացության, քանի որ նա չի գնացել և չի մասնակցել ավտոմեքենայի վերաբերյալ արձանագրությունը կազմելուն:

Մեքենան եղել է ապակոմպլեկտավորված: Պարտապանը հայտնել է, որ այն ապակոմպլեկտավորել է վերանորոգելու նպատակով: Բնակարանի գնահատման եզրակացությանը պարտապան Վարդան Հովհաննիսյանին ծանոթացրել է, որին նա չի առարկել:

Կահույքը 370.000 դրամ գնահատել է ինքը և ուղղակի վաճառքով այն վաճառվել է 60.000 դրամով:

Բաժնի պետին զեկուցել է բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու մասին, որին նա ծանոթացել է և ստորագրել գույքացանկը:

Բնակարանն իրացնելու այլ պատճառ չի եղել և կատարել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները, քանի որ պարտապանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու համար հայտարարվել էր հետախուզում և չէր հայտնաբերվել, իսկ «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենան իրացման ենթակա չէր:

Միաժամանակ պարտապանին բազմաթիվ անգամ հորդորելուց և բացատրելուց հետո անշարժ գույքը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի մասին նա պատշաճ ձևով տեղեկացված է եղել:

Վարդան Հովհաննիսյանը 2011 թվականի նոյեմբերի կեսերին 60.000 դրամ գումարով գնացել է իր մոտ և ասել, որ այդ գումարով ձևակերպի գրավադրված կահույքը, ասելով նաև, որ անձը, ում անունով պետք է ձևակերպվի կահույքի արժեքը կներկայանա հաջորդ օրը; Ինքը բացատրել է նրան, որ դա օրենքի խախտում չէ, նա կարող է տանել իր ծանոթ մարդուն, ում անունով այդ ամբողջ գումարով կարող է ձևակերպվել կահույքի վաճառքը:

Վարդան Հովհաննիսյանը իրեն երբեք չի ասել, որ ինքը ունի փայտամշակման հաստոց և մեղվապահի շարժական տնակ: Նա ունեցել է տան գույք և «ՌԱՖ 2203» մակնիշի ավտոմեքենա, որը իրացման ենթակա չէր:Իսկ իրացման ենթակա լինել- չլինելու հարցը որոշել է ինքը:

Ինքը Վարդան Հովհաննիսյանին չի ասել, որ նա ապակոմպլեկտավորի «ՌԱՖ2203» մակնիշի ավտոմեքենան: Այն եղել է այդպիսի վիճակում` շենքի բակում և նրա վրայից բացակայել են անվադեղերը, փոխանցման տուփը, գազի բալոնը, իսկ շարժիչը եղել է կիսաքանդ վիճակում:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արմեն Հարությունյանը թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում նա հայտնել է, որ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժնի պետ, պատշաճ հսկողություն է իրականացրել բաժնի և բաժնում աշխատող պաշտոնատար անձանց` հարկադիր կատարողների գործողությունների նկատմամբ:

Հարկադիր կատարողը` հանդիսանալով «ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայող, ինքն է որոշում և իրականացնում կատարողական թերթի պահանջը կատարելու ուղղությամբ գործողությունների ընթացքը:

Հարկադիր կատարողի 07.10.2011թ-ի «պարտապանի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը ապօրինի չէ, քանի որ այն կայացնելու իրավունք ունեցող սուբյեկտը հանդիսանում է հենց ինքը` հարկադիր կատարողը:

Այդ որոշումը բողոքարկման ենթակա վարչական ակտ է, որը առ այսօր օրինական ուժի մեջ է և չի վիճարկվել օրենքով սահմանված կարգով, քանի որ երբևէ հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի գործողությունների դեմ պարտապան Վարդան Հովհաննիսյանի կողմից օրենքով սահմանված կարգով բողոք չի ներկայացվել:

Իրենց բաժինը յուրաքանչյուր ամիս ստանում է մոտ 400-ից 800 կատարողական թերթ, հարուցվում, կարճվում և բավարարվում է մոտավորապես նույնքան, իսկ ընթացքում են լինում շուրջ 1200-ից 1700 կատարողական վարույթներ, հետևաբար, իրեն` որպես բաժնի պետի, բոլոր կատարողական վարույթներով ուսումնասիրելու պարտականությամբ չի ծանրաբեռնել` բավարարվելով միայն ՙԴատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին՚ ՀՀ օրենքի 23-րդ հադվածով, իսկ ինքն այդ պարտականությունները կատարել է պատշաճ:

Դատարանը հաստատված չի համարել մեղադրանքը

Դատաքննությամբ, ինչպես նաև քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննությանբ հետազոտված ապացույցների գնահատման և վերլուծության արդյունքում դատարանը հաստատված չի համարել ամբաստանյալ Արմեն Հարությունյանի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքը:

Դատարանը արձանագրում է, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի պետը ենթակայության կարգով կարող է քննել հարկադիր կատարողի գործողությունների դեմ բերված բողոքները, վերացնել անօրինական որոշումները:
Սույն գործի փաստերի համաձայն` ամբաստանյալ Արտակ Շախկուլյանը պարտապան Վարդան Հովհաննիսյանից գումարներ բռնագանձելու կատարողական վարույթի շրջանակներում իր բոլոր որոշումները, այդ թվում նաև բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը, կայացրել է ինքնուրույն` իր իրավասության սահմաններում: 

«Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը կայացնելու օրը` 07.10.2011թվականին Արտակ Շախկուլյանը նշված որոշման մասին ստորագրությամբ տեղեկացրել է Վարդան Հովհաննիսյանին, սակայն նա հարկադիր կատարողի որոշումը կամ նրա գործողությունը չի բողոքարկել, ոչ վերադասության, այսինքը ԴԱՀԿ-ի մարզային բաժնի պետ Արմեն Հարությունյանին և ոչ էլ դատական կարգով:

Սույն գործի քննությամբ հետազոտված ապացույցների համակողմանի վերլուծության և համադրման արդյունքում չի հաստատվել տուժող Վարդան Հովհաննիսյանի կողմից հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի գործողությունների դեմ ԴԱՀԿ-ի պետ Արմեն Հարությունյանին պարբերաբար բանավոր բողոքներ ներկայացնելու հանգամանքը:

Տուժող Վարդան Հովհաննիսյանի այդ մասին պնդումները քրեական գործի քննության ընթացքում որևէ ապացույցով կամ փաստական տվյալով չեն հիմնավորվել և ըստ էության հանդիսանում են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալների:

Բացի դա, դատարանը գործի փաստերից եզրահանգում է, որ տուժող Վարդան Հովհաննիսյանը կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի գործողություններից առանձնապես դժգոհելու առիթներ չունենալով նրա որոշումների և գործողությունների դեմ օրենքով սահմանված կարգով բողոքներ չի ներկայացրել, միաժամանակ արձանագրում է, որ Վարդան Հովհաննիսյանը սկսել է գրավոր բողոքներ գրել Արտակ Շախկուլյանի գործողությունների դեմ այն ժամանակ երբ նրա բնակարանը վաճառվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով, ինչը նշանակում է, որ նա տիրապետել է բողոքակման կարգին և դժգոհություն ունենալու դեպքում կբողոքարկեր հարկադիր կատարողի գործողությունները և որոշումները նաև կատարողական վարութի ընթացքում:

Հետևաբար դատարանը հաստատված չի համարել նաև Արմեն Հարությունյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ նշված այն փաստարկը, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության բաժնի պետ Արմեն Հարությունյանը ենթակայության կարգով չի քննել պարտապան Վարդան Հովհաննիսյանի հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի գործողությունների դեմ բերված բողոքները:

Դատարանը փաստում է, որ չբողոքարկվելով և չվերացվելով հարկադիր կատարող Արտակ Շախկուլյանի 07.10.2011թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը տվյալ դեպքում առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածին համապատասխան վարչական ակտ, որը վերացված չէ:

Դատարանը անդրադառնալով մեղադրանք առաջադրելու որոշման մեջ նշված` ամբաստանյալ Արմեն Հարությունյանի կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվող գույքացանկը ստորագրելուն, արձանագրում է, որ այդ փաստաթուղթը վարչական ակտ չէ, այն նախատեսված է գույքի հատկանիշների համապատասխան լոտ ձևավորելու համար և աճուրդի կայքում հրապարակային ծանուցում տեղադրելու համար:

Այդ փաստաթղթում գրանցված է բնակարանի գնահատման գինը և հաշվարկված մեկնարկային գինը: Նշված փաստաթուղթը ստորագրելով, բաժնի պետը իմացել է պարտապանի բնակարանը հարկադիր էլեկտրոնային վաճառքի դրվելու մասին, որից սակայն, հնարավոր չէ հետևություն անել այն մասին, որ նա կարող էր իմանալ, որ պարտապան Վ. Հովհաննիսյանը ունի նաև շարժական գույքեր, որոնց բռնագանձման առաջնահերթությունը խախտել է հարկադիր կատարողը:

Ինչը վերաբերում է ամբաստանյալ Արմեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի այն փաստարկին, որ ԴԱՀԿ բաժնի պետ Արմեն Հարությունյանը պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները նույն հարկադիր կատարողի մոտ չկենտրոնացնելով չի կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունները և չի կազմակերպել միևնույն պարտապան Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ Լոռու մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթները նույն հարկադիր կատարողի մոտ կենտրոնացնելու գործընթաց, ապա դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ամբաստանյալ Արմեն Հարությունյանի ենթադրյալ անգործության և Արտակ Շախկուլյանի հանցավոր գործողությունների միջև առկա չէ պատճառահետևանքային կապ, քանի որ Արտակ Շախկուլյանի մոտ պարտապան Վարդան Հովհաննիսյանի վերաբերյալ մեկ այլ` ավելի մեծ պարտքի գումարով կատարողական վարույթի առկայությունը, որը նրանից հօգուտ նրա երեխաների ալիմենտ բռնագանձելու մասին է, ինքնին որևէ կերպ չէր կարող ազդել Արտակ Շախկուլյանի կողմից Վարդան Հովհաննիսյանի գույքի վրա բռնագանձում տարածելու առաջնահերթության խախտումով նրա բնակարանը վաճառելու գործողությունների վրա:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Արտակ Շախկուլյանի պատճառաբանությունները անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատությունից ու պատժից, իսկ Արմեն Հարությունյանի պատճառաբանությունները հիմնավորված են, նրան առաջադրված մեղադրանքը չհաստատվեց դատարանում:

Այսպիսով դատարանը, գործով ձեռք բերված ապացույցների համակողմանի վերլուծության և գնահատման, ինչպես նաև ամբաստանյալ Արմեն Հարությունյանի, որպես ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժնի պետ հանդիսացող պաշտոնատար անձ,նրա համար պարտականություն և լիազորություն սահմանող օրենսդրական ակտերի և դատարանի կողմից հաստատված ճանաչված փաստերի համադրման արդյունքում գտնում է, որ նրա արարքում բացակայում է հանցակազմը, հետևաբար նա ենթակա է արդարացման ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում:

Դատարանը Արտակ Շախկուլյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում և նրան դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամանակով, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկումով 1 /մեկ/ տարի ժամանակով :

Ամբաստանյալ Արտակ Շախկուլյանի նկատմամբ հիմնական պատժի մասով կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամանակով, նրա վարքագծի վրահսկողությունը դնել դատապարտյալների վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի վրա:

Նախորդող հրապարակում՝ Արդարացում՝ «Անելիք» բանկին 92254 ԱՄՆ դոլարի վնաս պատճառելու գործով

Մեր օրերի «Մի կաթիլ մեղրը». Ինչպես զուգարանը հարևաններին հասցրեց դատարան

Օրենքի զոհերը». Ծովինար գյուղի բնակիչը առանց փաստաբանի հասել է արդարացման

Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

«Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է

«Օրենքի զոհերը». Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու

Պռոշյանի գյուղապետի սպանության գործ. Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞

«Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:20 Իշխանափոխությունից հետո սահմանազատմանը մասնակցած մարդիկ կանգնելու են պատասխանատվության առաջ․ Չալաբյան Այսօր, 16:13 Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում՝ դադարեցրեք ապօրինություններ գործելը․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:11 Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Այսօր, 16:01 Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան Այսօր, 15:32 Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Այսօր, 15:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ Այսօր, 15:00 Արմավիրում Տիգրանը դաշտում կարիքներն է հոգացել, ինչը զայրացրել է մեկ այլ քաղաքացու. դիտողություն է արել, ապա՝ կրակել Այսօր, 14:39 Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են 08/05/2024 23:03 Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը 08/05/2024 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան 08/05/2024 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան 08/05/2024 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան 08/05/2024 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց 08/05/2024 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան 08/05/2024 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը 08/05/2024 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան 08/05/2024 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան 08/05/2024 20:33 Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում 08/05/2024 20:22 Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան 08/05/2024 20:12 ԵԱՏՄ-ի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը չի կարող անվերջ շարունակվել․ Փաշինյան 08/05/2024 20:00 Արցախցիները միացան համազգային շարժմանը 08/05/2024 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան 08/05/2024 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը 08/05/2024 19:28 Վահագն Խաչատուրյանը Սիլիկոնյան հովտում էր 08/05/2024 19:19 Հովհաննես Ազոյանը զայրացել է 08/05/2024 19:07 ԱՄՆ դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել 08/05/2024 18:56 Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի 08/05/2024 18:47 Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ) 08/05/2024 18:38 Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ 08/05/2024 18:29 Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և Բագրատ Սրբազանին 08/05/2024 18:15 Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին 08/05/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել 08/05/2024 17:53 Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել (Տեսանյութ) 08/05/2024 17:37 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 08/05/2024 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) 08/05/2024 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 08/05/2024 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ 08/05/2024 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից 08/05/2024 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 08/05/2024 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում 08/05/2024 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 08/05/2024 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ 08/05/2024 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում 08/05/2024 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին 08/05/2024 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով 08/05/2024 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել 08/05/2024 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները 08/05/2024 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան 08/05/2024 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը