«Օրենքի զոհերը». Սուտ մատնության մեջ մեղադրվողը արդարացվել է

11/03/2014 20:46

«Օրենքի զոհերը». Սուտ մատնության մեջ մեղադրվողը արդարացվել է


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է սուտ մատնության մեջ մեղադրվող Էրիկ Եղինյանին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Էրիկ Եղինյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2011թ. սեպտեմբերի 3-ին ժամը 17.30-ին իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 հեռախոսահամարին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, հայտնել է, որ Արտաշատ քաղաքում 4 անծանոթ անձիք մահակներով զինված սպառնացել են իրեն, հափշտակել իր բջջային հեռախոսը և 5000 ՀՀ դրամը և մոտ 2 ժամ սահմանափակել են իր ազատությունը:

Գործի նախապատմությունը.

(Աղբյուրը՝ Դատական տեղեկատվական համակարգ)

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից 2011 թվականի սեպտեմբերի 03-ին ժամը 1805-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել

Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Իգորի Եղինյանը և հայտնել, որ Արտաշատ քաղաքում գողացել են իր հեռախոսը:
Արարատի մարզային քննչական բաժնի քննիչ Գ.Թառոյանի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 11-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով Արթուր Մանուկյանի, Ծերուն Հասրաթյանի, Արտյոմ Ծատուրովի կողմից Էրիկ Եղինյանի նկատմամբ ոտնձգություն կատարելու դրվագով քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Նույն որոշմամբ Էրիկ Իգորի Եղինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 27119611 քրեական գործը և կատարվել նախաքննություն:

2011 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ Էրիկ Իգորի Եղինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշմամբ` Էրիկ Եղինյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է` նշված պաշտոնատար անձանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2012 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրգործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Հեղինե Ստյոպայի Հակոբյանը, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Մանուկյանը, ՀՀ ՈԶ թիվ N զորամասի դասակի մարտական խմբի հրաձիգ, պայմանագրային զինծառայող Ծերուն Հասրաթյանը և Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Արտյոմ Ծատուրովը 2011 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում, «Օդնոկլասնիկի» համացանցով երիտասարդ քաղաքացիների հայտնաբերելու և Հ. Հակոբյանի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով Արտաշատ քաղաքում գտնվող նրա բնակարան հրավիրելու պատրվակով կազմակերպել են հանցավոր խումբ, որի հետևանքով Հ. Հակոբյանի բնակարան են հրավիրել երիտասարդ քաղաքացիների և նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ չհրապարակելու, նրանց նկատմամբ բռնություն չգործադրելու համար որոշակի գույքային պահանջներ են ներկայացրել:

2013 թվականի հոկտեմբերի 07-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան Հեղինե Ստյոպայի Հակոբյանի, Արթուր Մկրտչի Մանուկյանի, Արտյոմ Ալբերտի Ծատուրովի և Ծերուն Արմենակի Հասրաթյանի դեմ հարուցված քրեական գործով կայացրել է մեղադրական դատավճիռ:

Սուտ մատնության մեղադրանք

Ամբաստանյալ Էրիկ Եղինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ դեռևս 2011 թ. օգոստոս ամսին, երբ ինքը գտնվել է Երևան քաղաքում, իր բջջային հեռախոսով մուտք է գործել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայք, որտեղ ծանոթացել է Արտաշատ քաղաքի բնակչուհի Հեղինե Հակոբյանի հետ, որը կայքով հանդես է եկել Նոնա Ներսիսյան անվամբ:

Կայքով շփվելու ընթացքում Հեղինեն իրեն ասել է, որ իր ամուսինն աշխատում է հացի փռում, չի կարողանում իրեն բավարարել, առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, որից հետո իրենք պայմանավորվել են սեռական հարաբերություն ունենալ, և այդ նպատակով ինքը 2011 թվականի սեպտեմբերի 03-ին գնացել է Արտաշատ քաղաք` Հեղինեի կողմից մատնանշված բնակարան, որը գտնվել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում:

Հեղինեի բնակարան մուտք գործելուց առաջ ինքը նախապես միացրել է իր մոտ գտնվող երկու ձայնագրիչները, որոնք թաքցրել է իր մարմնի տարբեր մասերում: Հեղինեն բացել է դուռը, իսկ երբ ինքը մտել է ներս, դուռը բանալիով կողպել և իրեն ասել է, որ դուռը փակում է, քանի որ սեռական հարաբերություն են ունենալու, որպեսզի հարևանները չլսեն: Այնուհետև Հեղինեն իրեն ուղեկցել է հյուրասենյակ, որտեղ են գտնվել Հեղինեի երեխան, իրեն անծանոթ չորս տղաներ` երեք ամբաստանյալները և ևս մեկը, որի ինքնությունն այդպես էլ չի պարզվել քրեական գործով, իր կարծիքով նա Հեղինեի եղբայրն է եղել, քանի որ, երբ ինքը հետագայում զանգահարել է Հեղինեին, այդ տղան է վերցրել հեռախոսն ու ներկայացել է որպես Հեղինեի եղբայր:

Տղաներից մեկը` Ծերուն Հասրաթյանը, հետագայում պարզվել է, որ ոստիկանության ծառայող է: Այսինքն, դա եղել է կազմակերպված հանցախումբ` ոստիկանի գլխավորությամբ, այդ իսկ պատճառով էլ ոստիկանության Արտաշատի քննչական բաժինը հովանավորելով իրական հանցագործին, գործը կոծկելով, հանցագործության դեպք է թաքցրել և ամեն ինչ բարդել իր վրա, թե իբր ինքը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել:

Մինչդեռ, իրականում, երբ ինքը մուտք է գործել Հեղինեի բնակարան, անակնկալի է եկել` տեսնելով այդ չորս հաղթանդամ տղաներին, սակայն գնահատելով իրավիճակը, կողմնորոշվել է, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է անել, և այդ տղաներին ստել է` ասելով, թե իբր ՙԳինդ՚ թերթում հայտարարություն է կարդացել ու եկել է համակարգիչ գնելու նպատակով:

Նրանցից մեկը ներկայացել է` որպես Վլե, որը հետագայում պարզվել է, որ Արթուր Մանուկյանն է:

Վլեն իրեն ասել է, որ Հեղինեն իր ընկերուհին է, ինչ գործ ունի նրա հետ: Վլեն իրեն սպառնացել է` ասելով, որ իր անձի վերաբերյալ արատավորող տեղեկություններ կտարածեն և իրենից պահանջել է, որպեսզի դատարկի գրպանների պարունակությունը: Ինքը, բնականաբար, հրաժարվել է կատարել Վլեի պահանջը և իր անվտանգությունից ելնելով այդ տղաներին ստել է` նրանց ասելով, իբր ինքը լրագրող է, իսկ այնուհետև նաև որպես ոստիկան է ներկայացել: Ինքն ասել է նաև, որ իրենք` ոստիկանները, վաղուց նրանց հետևում են և նրանց տունն այդ պահին շրջապատված է հատուկ ջոկատայիններով: Իր խոսքերը լսելով` Վլեն և մյուս տղաները վախենալով իրենից, առաջարկել են իրեն գարեջուր «պատիվ տալ»` հյուրասիրել, սակայն ինքը նրանց մերժել է` ասելով, որ մտավախություն ունի, որ իր բաժակի մեջ քնաբեր կլցնեն և իրեն կկողոպտեն:

Ինքը Հեղինեի բնակարանում գտնվող տղաներին ասել է նաև, որ Ազատավան գյուղում ծանոթ ունի, որն ազդեցիկ մարդ է, Վլեն էլ իրեն ասել է, որ ինքը ճանաչում է այդ մարդուն ու երբ նա իմանա, որ ինքը օրալային սեքսով է զբաղվում, իր համար շատ վատ կլինի, այնուհետև ասել է` «Ջեբդ ինչ կա-չկա հանի»՚` ցանկանալով իր մոտ վախի մթնոլորտ ստեղծել: Մինչ իր որպես ոստիկան ներկայանալը` Արթուր Մանուկյանը, երևի կռահելով, որ ինքը նրանց ձայնագրում է, անսպասելիորեն իր վերնաշապիկի ձախ գրպանից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու 5000 ՀՀ դրամ գումար, բայց ինքը խելամիտ գտնվելով, իր հետ կատարվող ոտնձգությունները միաժամանակ ձայնագրել է նաև թվային ձայնագրիչով, որի մասին տղաները տեղյակ չեն եղել, ու նրանք կարծել են, որ բջջային հեռախոսն իրենից հափշտակելուց հետո ինքը չի կարող նրանց ձայնագրել: Երբ ինքը ներկայացել է որպես ոստիկան, այդ հանցախմբի անդամներից Արթուր Մանուկյանն իրենից վախենալով վերադարձրել է իրենից հափշտակված բջջային հեռախոսն ու 5000 դրամ գումարը և բնակարանում շուրջ մեկուկես-երկու ժամ մնալուց հետո ինքը հեռացել է: Ինքն ավելի շուտ է ցանկացել դուրս գալ բնակարանից և ազատվել այդ տղաներից, սակայն ոստիկան Ծերուն Հասրաթյանը, սահմանափակելով իր ազատությունը, իրեն չի թույլատրել բնակարանից դուրս գալ և բանալիով կողպել է դուռը` ասելով, որ ինքը կգնա այն ժամանակ, երբ իրենք թույլ կտան:

Իր կողմից կատարած ձայնագրությունը մոտ երկու ժամ երկու րոպե է, այսինքն մոտ մեկուկես ժամ ինքը Հեղինեի տանն է գտնվել, իսկ կես ժամ էլ դրսում: Երբ ինքը մուտք է գործել Հեղինեի բնակարան, այդ տղաների ձեռքին մահակի նմանվող փայտի կտորներ են եղել: Հեղինեի բնակարանում իր հանդեպ կատարված ոտնձգությունների ձայնագրություններն իր պաշտպանական մարտավարությունից ելնելով, գործի նախաքննական փուլում ինքը նպատակահարմար չի գտել ներկայացնել, քանի որ մտավախություն է ունեցել, որ նախաքննության ընթացքում ձայնագրությունները ներկայացնելու դեպքում ոստիկանության Արտաշատի քննչական բաժինը, հովանավորելով իրական հանցագործներին, Հեղինեի կողմից կազմակերպված հանցախմբին կուղղորդեր, վերջիններս կամավոր կհայտնեին որպես վկա հարցաքննված ժամանակ իրենց իսկ կողմից տրված ակնհայտ սուտ ցուցմունքի մասին և այդ հիմքով կազատվեին քրեական պատասխանատվությունից:

Այդ իսկ պատճառով էլ ինքը նպատակահարմար է գտել ձայնագրությունները ներկայացնել դատարանին` Հեղինեի հանցախմբի կողմից դատարանում որպես վկա ցուցմունք տալուց հետո, որպեսզի դատարանը համապատասխան միջնորդությամբ դիմի դատախազին` վկաների կողմից ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար վերջիններիս նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

2012 թ. հունվարի 29-ին ինքը դիտել է «Հերթապահ մաս» հաղորդաշարը, որի ժամանակ ցուցադրվել է Արտաշատ քաղաքի բնակչուհի Հեղինե Հակոբյանի կողմից կազմակերպված հանցախմբի վնասազերծման վերաբերյալ տեսանյութ, որում Հեղինե Հակոբյանն ու Ծերուն Հասրաթյանը ոստիկանական տեսախցիկի առջև պատմել են, թե իրենք ինչպես են «Օդնոկլասնիկի» կայքով, խաբեությամբ Հեղինեի բնակարան հրավիրել տղաների` այդ թվում նաև իրեն, ինչպես են նրանց ծուղակը գցել և նրանցից շորթում կատարել: Սակայն անհասկանալի է, թե այդ ժամանակ մյուսների հետ ինչու չի նկարահանվել նաև հանցախմբի պարագլուխներից Արթուր Մանուկյանը: Անհասկանալի է նաև, թե ոստիկանության Արտաշատի քննչական բաժնի քննիչ Պետիկ Շահինյանի կողմից սույն տեսանյութի տեսագրությունն ինչու չի կցվել քրեական գործի նյութերին: Անհասկանալի է նաև, թե քննիչ Պետիկ Շահինյանի կողմից քրեական դատավարության օրենսգրքի 184 հոդվածի կարգով, քրեական գործի նյութերով Հեղինե Հակոբյանի և մյուսների նկատմամբ ինչու նոր քրեական գործ չի հարուցվել և ուղարկվել ՀՀ ՊՆ քննչական ծառայություն:

Դեպքի հաջորդ օրն ինքը մեկնել է Վանաձոր, որտեղ գտնվող ինտերնետ ակումբներից մեկում, ակումբի աշխատակցի օգնությամբ փորձել է «police.am» ինտերնետային կայքից ներբեռնել նշյալ տեսանյութը, սակայն ոստիկանությունը կոդավորել է «Հերթապահ մաս»-ի բոլոր օպերատիվ հաղորդագրությունները և ինքը, իր բջջային հեռախոսի տեսախցիկը պահելով համակարգչի էկրանի վրա, տեսագրել է տեսանյութը, որից հետո այդ տեսագրությունը փոխանցել է համակարգչի մեջ, որտեղից էլ` սկավառակի վրա:

Իր կողմից ներկայացված տեսագրությունում հստակ երևում է, թե Ծերուն Հասրաթյանն ու Հեղինե Հակոբյանն առանց որևէ մեկի ազդեցության և ուղղորդման ինչպես են պատմել իրենց իսկ կողմից կատարված շորթման հանցադրվագների մասին, հետևաբար Հեղինե Հակոբյանի կողմից 2012 թվականի հունվարի 26-ին և Ծերուն Հասրաթյանի կողմից 2012 թ. հունվարի 25-ին տրված ինքնախոստովանական ցուցմունքները գրվել են իրենց իսկ ձեռքով, որը նշանակում է, որ վերջիններիս խոսքերն այն մասին, որ իբր իրենք իրենց ցուցմունքները գրել են ոստիկանության Արտաշատի բաժնի քննչական բաժնի քննիչ Պետիկ Շահինյանի կողմից իրենց նկատմամբ գործադրված բռնությունների և ճնշումների ազդեցության ներքո, ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը:

Ավելին, Հեղինե Հակոբյանի և նրա հանցախմբի հերքումներն արժանահավատ չեն և քրեական հետապնդումից խուսափելու նպատակ են հետապնդում, քանի որ ոստիկանության Արտաշատի քննչական բաժնի քննիչ Պ. Շահինյանը, հովանավորելով իրական հանցագործներին, բացարձակապես որևէ միջոց չի ձեռնարկել Հեղինե Հակոբյանի հանցավոր գործողություններից տուժած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ, ուստի գործին կցված Հեղինե Հակոբյանի հեռախոսազանգերի վերծանումների միջոցով ինքն է ձեռնամուխ եղել Հեղինեին ու նրա հանցախմբին վնասազերծել, որն իրեն հաջողվել է:

Ինքը ներքուստ համոզված է եղել, որ Հեղինե Հակոբյանը, իրենից բացի, այլ տղաների նույնպես հրավիրել է իր տուն` նրանցից գումար կամ սնունդ շորթելու ակնկալիքով, ուստի հերթով զանգահարել է Հեղինեի հեռախոսահամարներում առկա բոլոր հեռախոսահամարներին և միաժամանակ ձայնագրելով իր հեռախոսազրույցը, բոլորին հարցրել է, թե ճանաչում են արդյոք Արտաշատից Նոնա Ներսիսյանին, քանի որ Հեղինե Հակոբյանը կայքով հանդես է եկել այդ անվամբ: Այդ ամենի արդյունքում իրեն հաջողվել է պարզել Հեղինե Հակոբյանի հանցավոր գործողություններից տուժած անձանց ինքնությունը, որոնք են եղել Հոկտեմբերյան քաղաքի բնակիչներ Հայկ Մնացականյանն ու Գեղամ Պալյանը:

Վերջինների հետ ունեցած իր հեռախոսային խոսակցության ձայնագրությունների լազերային սկավառակը տեսագրության սկավառակի հետ մեկտեղ իր կողմից ներկայացվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչին: Ի տարբերություն ոստիկանության Արտաշատի բաժնի քննիչ Պետիկ Շահինյանի` ինքը հանցագործության դեպք չի թաքցրել և հանցագործության մասին տեղեկություններ քաղելուց անմիջապես հետո այդ տեղեկատվությանն անմիջապես իրացրել է` այդ ամենի մասին գրավոր հայտնելով Արարատի մարզի դատախազ Մնացականյանին:

Իր կարծիքով հնարավոր է նաև, որ Հեղինե Հակոբյանի կողմից շորթում կատարելու դեպքերին հանցակից եղած լինեն նաև ոստիկանության Արտաշատի քննչական բաժնի քննիչներ Գարիկ Թառոյանն ու Պետիկ Շահինյանը և քննչական բաժանմունքի պետ Սամվել Սիմոնյանը, քանի որ անհասկանալի է, թե վերջիններս քրեական օրենսգրքի 333 հոդվածով իր նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերով ինչու քրեական դատավարության 182 հոդվածով նոր քրեական գործ չեն հարուցել և առանձին վարույթում չեն առանձնացրել: Հեղինեն է իրեն սկզբից գրել, հանդիպման նախաձեռնությունն էլ Հեղինեի կողմից է եղել և վտանգ զգալով հետագայում Նոնա Ներսիսյան անվամբ գրանցված տվյալները ջնջել են նրանք: Իրեն վերադարձրել են իր բջջային հեռախոսը, 5000 դրամ գումարը: Վլեն ու մյուս տղաները փայտերով իրեն չեն հարվածել:

Ըստ վերծանումների` Արթուր Մանուկյանը զանգահարել է Հայկ Մնացականյանին ու նախազգուշացրել, որ եթե հանկարծ օրերից մի օր ինչ-որ մեկը զանգահարի իրեն ու դեպքի վերաբերյալ հարցեր տա, ինքը հրաժարվի որևէ հարցի պատասխանելուց: Հետաքրքիր է, թե նրանց որտեղից այն ինֆորմացիան, որ ինքը պետք է զանգահարեր Հայկ Մնացականյանին: Իր կարծիքով քննիչ Գարիկ Թառոյանն է այդ մասին նրանց տեղյակ պահել:

Է. Եղինյանը իր բացատրության մեջ նշել է, որ ոստիկանություն դիմելով ինքն ամենևին էլ նպատակ չի հետապնդել որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, այլ դիմել է ոստիկանություն, որպեսզի ոստիկանության կողմից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն` իր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, սակայն իր համար անհասկանալի է, թե նյութերն ինչու են ուղարկվել Արտաշատի քննչական բաժանմունք: Բնականաբար իրեն ոտնձգության ենթարկած անձինք պետք է ժխտեն իր նկատմամբ իրականացված ոտնձգություններն ու նվաստացումները, հետևաբար իր կողմից մատնանշված հանգամանքները չհիմնավորվելու դեպքում` վերջիններիս զրպարտելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Արտաշատի ոստիկանությունից իրեն հաճախակի զանգահարել և բանավոր հրավիրել են բաժին` լրացուցիչ բացատրություն տալու համար: Ինքն ամենևին էլ չի խուսափում ոստիկանության Արտաշատի բաժին ներկայանալուց, պարզապես նյութական միջոցներ և հնարավորություն չունի:

Ինչպես նաև իրեն զանգահարած անձանց ինքը բազմիցս ասել է, որ օրենսդրությամբ ինքն իրավունք ունի հրաժարվել լրացուցիչ բացատրություն տալուց: Ելնելով վերոգրյալից` ինքը հրաժարվում է լրացուցիչ բացատրություն տալուց ու խնդրում է Արտաշատի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերը թողնել անհետևանք և ընթացք չտալ:

Դատարանի իրավական վերլուծությունները.

Նախաքննական մարմինը ամբողջությամբ չի ուսումնասիրել և գնահատականի չի արժանացրել Էրիկ Իգորի Եղինյանի կողմից 2011 թվականի սեպտեմբերի 03-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասի 1-02 հեռախոսահամարին տրված ահազանգի ձայնագրառման սկավառակի զննման արձանագրությունը, համաձայն որի վերջինս հայտնել է, որ քիչ առաջ Արտաշատ քաղաքում իր հանդեպ հանցագործություն է կատարվել, «Օդնոկլասնիկի» կայքով ինքը մի աղջկա հետ է ծանոթացել, որի հետ պայմանավորվել են հանդիպել, իր հասցեն ու հեռախոսահամարը տվել է, ինքը գնացել է նրա տուն, բայց մինչ իր գնալը մի չորս տղաների է ասել, որոնք փայտի կտորներով սպասել են, իրեն փակի տակ են պահել մոտ երկու ժամ, հետո ինքը ցանկացել է հեռախոսով ձայնագրել, սակայն նրանք հասկացել ու իր ձեռքից խլել են հեռախոսը, որպեսզի չկարողանա ձայնագրել, վերջում էլ 5000 դրամ են հափշտակել իրենից ու ասել, որ կարող է գնալ: Վախեցրել են իրեն, որ եթե բողոքի, ապա իրենք ոչ մի տեղից չեն վախենում, թիկունք ունեն, ավելի լավ է չբողոքի: Այնուհետև առաջարկել են գարեջուր խմել, սակայն ինքը հրաժարվել է` մտածելով, որ քնաբեր կլցնեն գարեջրի մեջ և իրեն կքնեցնեն:

Սույն քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25 հոդվածի պահանջի խախտում, ըստ որի քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, և որ դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:

Մինչդեռ նախաքննական մարմինը միայն գնահատել է Էրիկ Եղինյանի բացատրություններում և դիմումում նշված այն հանգամանքները, թե Հեղինե Հակոբյանն ու մյուսներն իրեն չեն կողոպտել, այսինքն նրանց կողմից իրենից վերցված հեռախոսը վերադարձվել է իրեն, իր նկատմամբ որևէ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, իրեն ծեծի չեն ենթարկել, սպառնալիքներ չեն եղել, հաղորդում տալիս գտնվել է հուզված վիճակում և հայտնել է, որ իրեն կողոպտել են, փայտյա մահակներով սպառնացել են, սակայն նման բան չի եղել, Արտաշատ քաղաքում իր հանդեպ հանցագործություն չի կատարվել և խնդրել է նախապատրաստված նյութերը թողնել անհետևանք, սակայն դատարանը գտնում է, որ նախաքննական մարմինը գնահատականի չի արժանացրել Էրիկ Իգորի Եղինյանի բացատրություններում և հետագա ցուցմունքներում նշված մի շարք հանգամանքներ, մասնավորապես, 2011 թվականի սեպտեմբերի 03-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում Էրիկ Իգորի Եղինյանն իր բացատրությամբ հայտնել է, որ Վլեն իրեն ասել է, որ ՙեթե մենթերին բողոքես մենք քո տեղը գիտենք, քեզ կգտնենք ու քո համար վատ կլինի՚, հայհոյանքներ չեն եղել, պարզապես վերջիններս տարբեր հոգեբանական ճնշումներով փորձել են իր մոտ վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ինքը «կոտրվի» և իրենց վերաբերյալ ոստիկանությանը չբողոքի:

Այնուհետև` 2011 թ. հոկտեմբերի 04-ի լրացուցիչ բացատրությամբ Էրիկ Եղինյանը հայտնել է, որ իր բացատրության մեջ ինքը հարկ չի համարել լիովին անդրադառնալ գործի հանգամանքներին, քանի որ ցանկացել է զերծ մնալ ավելորդ քաշքշուկներից: Գործի բոլոր մանրամասների մասին արդեն իսկ գրել է հետաքննիչի կողմից իրենից բացատրություն վերցնելու ժամանակ, ուստի նպատակահարմար չի գտնում նույն հանգամանքներին կրկին անգամ անդրադառնալ: Ավելացրել է նաև, որ Արտաշատում իրենից վերցրել են 5.000 դրամ, պարզապես ինքը դրա մասին չի հիշատակել իր բացատրության մեջ, քանի որ չի ցանկացել ավելորդ քաշքշուկների մեջ ներքաշվել: Ինչ վերաբերում է 5.000 դրամ իրենից հափշտակելուն, փայտի կտորներով սպառնալուն և երկու ժամ իր ազատությունը սահմանափակելուն, ապա իր նախկին բացատրությամբ ոչ թե հերքել է դրանք, այլ պարզապես չի անդրադարձել, քանի որ չի ցանկացել ավելորդ քաշքշուկների մեջ ներքաշվել:

Դրանից հետո` 2011 թ. նոյեմբերի 14-ին Էրիկ Եղինյանը առերես հարցաքննվել է գործով վկա Արթուր Մանուկյան հետ, որի ընթացքում պնդել է իր նախկին ցուցմունքներում նշված հանգամանքները, իսկ վկան հայտնել է, որ ինքն է Հեղինեին ասել, որ պարզի Էրիկ Եղինյանի հեռախոսահամարը, այնուհետև ասել է, որ նրան հրավիրի իր տուն: Դրանից հետո` 2011 թ. դեկտեմբերի 16-ին Էրիկ Եղինյանը որպես մեղադրյալ տրված ցուցմունքով հայտնել է, որ հետաքննիչի մոտ իր կողմից տրված բացատրությամբ ինքը, ոչ թե հերքել է իր ահազանգը, այլ պարզապես մանրամասն չի անդրադարձել գործի հանգամանքներին` նպատակ ունենալով զերծ մնալ ավելորդ քաշքշուկների մեջ ներքաշվելուց, քանի որ նման պարագայում իրեն անընդհատ պետք է կանչեին ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ ինքը նյութական միջոցներ չունի պարբերաբար ներկայանալ ոստիկանություն, այդ իսկ պատճառով էլ հնարավորինս հակիրճ է անդրադարձել գործի հանգամանքներին:

Բացի այդ, եթե ըստ Հեղինեի` ինքը չի ցանկացել, որ ինքը նրան սայթով (ինտերնետով) գրի, այդ դեպքում անհասկանալի է, թե վերջինս ինչու չի իրեն գցել սև ցուցակի մեջ /ՙ«черный список»/, որպեսզի ինքն այլևս չգրի նրան, այլ խաբեությամբ իրեն կանչել է իր տուն, արդյոք սա չի խոսում այն մասին, որ Հեղինեն իրեն անհայտ դրդապատճառներով ի սկզբանե մտադրված է եղել իրեն խաբեությամբ հրավիրել իր տուն:

Դրանից հետո` 2012 թ. հունիսի 01-ին տրված լրացուցիչ ցուցմունքներով Էրիկ Եղինյանը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Հեղինե Հակոբյանի կողմից կազմակերպված հանցախմբի կողմից կատարված ծանր հանցագործության կապակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և ներկայումս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն, Հեղինե Հակոբյանի կողմից կազմակերպված հանցախմբի բացահայտմանն ու վնասազերծմանն աջակցել է նաև ինքը` իր կողմից ներկայացված ձայնագրությունների միջոցով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող հանցագործության կատարման հետ ինքը որևէ առնչություն չունի:

Նախաքննական մարմինը գնահատականի չի արժանացրել և որպես ապացույց չի ճանաչել Հեղինե Ստյոպայի Հակոբյանի կողմից նախաքննության ընթացքում` 2012 թվականի հունվարի 26-ին տրված ցուցմունքին այն մասին, որ առաջին անգամ իրեն կայքով հյուր է եկել Հայկը և քանի որ վերջինս իրեն առաջարկել է հանդիպել և օրալ եղանակով սեռական բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ, ինքն այդ մասին ասել է Արթուրին ու նրա ընկերներին` Արտյոմին ու Ծերունին և իր առաջարկով իրենք որոշել են Հայկին, ինչպես նաև նրա նման` այսինքն օրալ եղանակով սեռական բնույթի գործողություններ կատարելու ցանկություն հայտնած այլ տղաների, ովքեր կայքով հյուր կգնան իրեն, կանչեն իր տուն, իբր օրալ եղանակով սեռական բնույթի գործողություններ կատարելու համար, որից հետո Արթուրը, Արտյոմը և Ծերունը նրանց պետք է դիմավորեն, ծիծաղեն նրանց վրա, զվարճանան, այսպես ասած ՙկայֆ բռնեն՚, վախեցնեին նրանց այն բանով, որ կտարածեն նրանց օրալ եղանակով սեռական բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ տեղեկությունն ու նրանց կվարկաբեկեն, որից հետո այդ լուրը չտարածելու համար նրանցից գումար կամ գարեջուր, սննդամթերք կստանան: Դատարանը գտնում է, որ նշված ցուցմունքը պետք է ճանաչել որպես ապացույց:

Նախաքննական մարմինը գնահատականի չի արժանացրել և որպես ապացույց չի ճանաչել նաև գործով վկաներ Կարեն Աշոտի Ֆիդանյանի և Հայկ Գագիկի Մնացականյանի ցուցմունքներն, ինչպես նաև Էրիկ Եղինյանի կողմից Գեղամ Պալյանի և Հայկ Մնացականյանի հետ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների զննությունները, վերջինիս ցուցմունքը, հետևաբար դատարանը գտնում, որ նշված արձանագրությունները և ցուցմունքները պետք է ճանաչել որպես ապացույց:

Վերը շարադրված ապացույցների գնահատման և համադրման արդյունքում` դատաքննությամբ հետազոտված ապացույցների` Էրիկ Եղինյանի նախաքննական և դատաքննական բացատրությունների և ցուցմունքների, Հեղինե Հակոբյանի 2012 թվականի հունվարի 26-ի ցուցմունքի, վկաներ Կարեն Աշոտի Ֆիդանյանի և Հայկ Մնացականյանի ցուցմունքների, Էրիկ Եղինյանի կողմից Գեղամ Պալյանի և Հայկ Մնացականյանի հետ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների զննությունների, Հայկ Մնացականյանի ցուցմունքի, «Հերթապահ մաս» հաղորդաշարով 2012 թ. հունվարի 29-ին ցուցադրված տեսանյութի, 2011 թվականի նոյեմբերի 14-ին Էրիկ Եղինյանի և գործով վկա Արթուր Մանուկյանի առերես հարցաքննության արձանագրության հիման վրա դատարանն ապացուցված է համարում, որ Էրիկ Եղինյանը, բնութագրվում է դրականորեն, դատվածություն չունեցող, Լոռու մարզի «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից 11.10.2011 թվականին տրված գրության համաձայն «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նարկոլոգիական և հոգեբուժական կաբինետում հաշվառված է 27.08.2007 թվականից` «Հաճախակի կրկնվող իրավիճակային պսիխոպատանման ռեակցիաներ ակցենտուացված անձի մոտ» ախտորոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրան մեղսագրված արարքում բացակայում է հանցակազմը, հետևաբար պետք է ճանաչել և հռչակել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ ամբաստանյալ Էրիկ Եղինյանի անմեղությունը և նրա նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ:

Նախորդող հրապարակում՝ ԴԱՀԿ-ի Լոռու մարզի բաժնի պետն արդարացվել է

Արդարացում՝ «Անելիք» բանկին 92254 ԱՄՆ դոլարի վնաս պատճառելու գործով

Մեր օրերի «Մի կաթիլ մեղրը». Ինչպես զուգարանը հարևաններին հասցրեց դատարան

Օրենքի զոհերը». Ծովինար գյուղի բնակիչը առանց փաստաբանի հասել է արդարացման

Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

«Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է

«Օրենքի զոհերը». Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու

Պռոշյանի գյուղապետի սպանության գործ. Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞

«Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:41 Ավանդական լուսանկար՝ Հայրենական պատերազմի մասնակից պապիկիս տարեդարձին. Սուրեն Պապիկյան Այսօր, 19:38 ՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին Այսօր, 19:30 Սպասում ենք պահանջի իրականացմանը․ Հուսամ՝ անցնցում կկատարեն․ Սրբազանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին Այսօր, 19:19 Միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագան․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 19:12 Տավուշը պայքարեց, մաքառեց, մեր ժողովուրդը ցույց տվեց, թե ինչքան արժանապատիվ է․ Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 19:07 Ուզում եմ որդիական խոնարհումով՝ ծնկած շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Ամենայն Հայոց հայրապետին․ Բագրատ Սրբազան Այսօր, 19:02 Թո՛ղ Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը. Գուրգեն Մելիքյան Այսօր, 18:54 «Հեռացի՛ր, հեռացի՛ր»․ Հանրապետության հրապարակում պահանջում են Փաշինյանի հրաժարականը Այսօր, 18:48 Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:43 Առաջին անգամ եմ տալու նրա անունը. Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու համար. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 18:30 Ոչինչ և ոչ ոք՝ ո՛չ երկնքում և ո՛չ երկրի վրա, չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:19 Հանրապետության հրապարակում համազգային հավաքը սկսվեց ՀՀ օրհներգով և Տերունական աղոթքով Այսօր, 18:04 Ջերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) Այսօր, 17:52 «Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան»․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:44 Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայտնի փոքրիկները Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:40 Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են երթի մասնակիցներին Այսօր, 17:26 Բագրատ Սրբազանին մոտեցավ և Շարժմանը զորակցություն հայտնեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը Այսօր, 17:20 «Հո դուք հողատո՞ւ չեք»․ ՔՊ-ականն՝ ընդդիմությանը Այսօր, 17:10 «Ժամանակն է փոփոխությունների»․ ԱԳ նախկին նախարարները, դիվանագետները, Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը ևս Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:05 Հայրենիքի ցավն է մարդկանց բերել այստեղ. Հրանտ Մարգարյան Այսօր, 16:58 Դեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակում Այսօր, 16:55 Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը Այսօր, 16:50 Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան Ոսկանյան Այսօր, 16:43 «Մարդիկ եկել են իրենց անհանգստությունը, մտահոգությունը հայտնելու ՀՀ իշխող ռեժիմի նկատմամբ, որը երկիրը բերել, հասցրել է այս ծայրահեղ կետին»․ Տիգրան Աբրահամյանը Հանրապետության հրապարակում է Այսօր, 16:37 ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել Այսօր, 16:32 Ոստիկանապետը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց թույլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի Այսօր, 16:20 Իշխանափոխությունից հետո սահմանազատմանը մասնակցած մարդիկ կանգնելու են պատասխանատվության առաջ․ Չալաբյան Այսօր, 16:13 Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում՝ դադարեցրեք ապօրինություններ գործելը․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:11 Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Այսօր, 16:01 Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան Այսօր, 15:32 Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Այսօր, 15:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ Այսօր, 15:00 Արմավիրում Տիգրանը դաշտում կարիքներն է հոգացել, ինչը զայրացրել է մեկ այլ քաղաքացու. դիտողություն է արել, ապա՝ կրակել Այսօր, 14:39 Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են 08/05/2024 23:03 Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը 08/05/2024 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան 08/05/2024 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան 08/05/2024 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան 08/05/2024 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց 08/05/2024 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան 08/05/2024 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը 08/05/2024 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան 08/05/2024 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան 08/05/2024 20:33 Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում 08/05/2024 20:22 Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան 08/05/2024 20:12 ԵԱՏՄ-ի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը չի կարող անվերջ շարունակվել․ Փաշինյան 08/05/2024 20:00 Արցախցիները միացան համազգային շարժմանը 08/05/2024 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան 08/05/2024 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Տվյալ բաժնի վերջին նյութերը